Ավտոտնակի դուռը լինգով բացելիս բռնվել են. ոստիկանություն

Մայիսի 7-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին, որ երկու երիտասարդ լինգով փորձում են բացել Բուլվարային թաղամասի ավտոտնակներից մեկի դուռը: Երկուսին էլ բռնել էին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Երիտասարդները Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի բնակիչ էին, մեկը`18, մյուսը՝ 20 տարեկան:
Անձնական խուզարկությամբ 20-ամյա երիտասարդի ուսապարկից հայտնաբերվեցին ձեռնոց, դանակ, գործիքներ, հարմարեցված բանալի, բջջային հեռախոս ու բանկային քարտ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել