Հայտանբերվել է 38-ամյա տղամարդուն պատկանող ապօրինի հրազեն. ոստիկանություն

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողները այցելել են Ձորաղբյուր գյուղի առանձնատներից մեկը, որտեղ, ըստ տեղեկությունների,  թաքնվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող մի երիտասարդ։ Ոստիկանության ծառայողները նկատել են, որ առանձնատանը հրազեն կա։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Pietro Beretta» տիպի հրազեն՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով։ Ապօրինի հրազենն ու փամփուշտները վերցվել ու փաթեթավորվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Երևանում բնակվող 38-ամյա մի տղամարդը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ատրճանակն իրենն է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել