Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 6-8 աստիճանով

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 13-15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8, 11-14-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել