Հովիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ Գառնիկ Դավթյանի առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
2013 թվականի հունվարի 28-ին Ախթալա քաղաքի բնակիչ Գարեգին Դ.-ը զանգահարել է Լոռու մարզի Նեղոց գյուղի բնակիչ Հովիկ Դ.-ին և 2013 թվականի հունվարի 25-ին իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ` իրեն ապտակելու հարցի շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով կանչել է Ախթալա քաղաքի «Հանքի ձոր» կոչվող տեղանք։
www.datalex.am կլայքի փոխանցմամբ` նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, նախապես պայմանավորվածության համաձայն Հովիկ Դ.-ն և Գարեգին Դ.-ն հանդիպել են հիշյալ վայրում, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ Հովիկ Դ.-ն իր մոտ գտնված դանակով հարվածներ է հասցրել Գարեգին Դ.-ի կրծքավանդակի հետին մակերեսին` ձախ ենթագոտկային շրջանում` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, և դիմել փախուստի։
Գործով մեղադրյալ Հովիկ Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net