Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:
Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով կարող են նախատեսվել վկայություններ տալու և տեղեկություններ հայտնելու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:
Աղբյուրը` Իրավաբան.net