Ինչո՞ւ է պատուհանից մտել է Աննայի տուն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է քրեական գործն ըստ մեղադրանքի` Ստեփան Մ.-ի:

Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ նոյեմբերի կեսերին, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ գնացել է համագյուղացի Աննային պատկանող, չբնակեցված տուն, միջանցքի պատուհանի ապակին հանելու և պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել բնակարան ու գողացել 221.000 դրամ զգալի չափի ընդհանուր արժողության գույք՝ տարբեր տեսակի կենցաղային իրեր: Գողացված իրերը վաճառել է քննությամբ չպարզված անձանց, գումարը ծախսել անձնական կարիքների համար:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառնեչով փոխված են:


Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել