ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Այս մասին հայտնում են պաշտպանի աշխատակազմից։

Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի:

«Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել