Այսօր Հայաստանի կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Մայիսի 6-ին ժ. 10:15-ին տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:15-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել