Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատունը ադրբեջանցիները ոչնչացրել են

Ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը։ Այս մասին թվիթերյան էջում հայտնում է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW)։

«Վերջերս ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Այն հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել է մինչև այն ժամանակ, երբ հայերը տարհանվեցին գյուղից 2020 թվականին: Արբանյակային պատկերը ցույց է տալիս գերեզմանատան ամբողջական ոչնչացումը»,- ասված է գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել