Գերմանիայի դպրոցի պատմության մեջ առաջին անգամ դատի է տրվել ուսուցիչը, որը մեղադրվել է… ծուլության մեջ: Շվաμախ քաղաքում գերմաներեն և լատիներեն լեզուների ուսուցիչ քառասունամյա Քրիստոֆ Ֆ.-ն իր սաներին գրեթե տնային հանձնարարություններ չի տվել, ոչ ոքի վատ գնահատական չի նշանակել, ինքն էլ նեղություն չի քաշել պատրաստվելու դասերին: Դատարանը նրան ենթարկել է դրամական տուգանքի: