Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քաղաքացիները փակել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի Երևան:
Ոստիկանների և կառավարական առանձնատան մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների միջև հրմշտոց եղավ. ոստիկանները ուժով փորձում էին հեռացնել մարդկանց: Առանձնատան մուտքը բացվեց և Նիկոլ Փաշինյանը՝ իր շարասյան հետ միասին, մտավ կառավարական առանձնատան տարածք։
Հավաքվածները Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով ու տարբեր վանկարկումներով ուղեկցեցին։