Կառավարական ամառանոցի մոտ հավաքվածներին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ Սյունիքից վերադարձող վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցել է Վայոց ձորը և շուտով Երևանում է լինելու։
Մանուկյանը նշեց, որ եկել են ցույց տալու՝ միայն Սյունիքը չէ նրա դեմ ոտքի կանգնել․ «Հայ ժողովուրդն է, որ նրա դեմ ոտքի է կանգնած։ կարճ ժամանակ հետո նա լինելու է այստեղ և առերեսվելու է իրականության հետ»։
Նշենք, որ կառավարական ամառանոցի տարածքում ոստիկանական ուժեր են բերվել։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ։ Մի խումբ քաղաքացիներ հայհոյանքներով փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։