Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանական ուժեր են բերվել

Ոստիկանական ուժեր են բերվել կառավարական ամառանոցի հարակից տարածք, այն գտնվում  է Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում։

Իրավաբան․net-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքվածները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերադարձին։

Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը քաղաքացիներին կոչ էր արել այսօր՝ 20։30 լինել ամառանոցի մոտ, որ «Սյունիքից տունդարձին հասկանա կրկին ու կրկին՝ նա Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ համարվելու է հայրենադավ»։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ։ Մի խումբ քաղաքացիներ հայհոյանքներով փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել