37-ամյա քաղաքացին դանակահարել է ընկերոջը. ոստիկանություն

Ապրիլի 8-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 22-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն։ Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր՝ իբր անզգուշության հետևանքով է վնասվել, օրեր անց իրավապաhները պարզեցին եղելությունը:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ տուժողին տանը, փողային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, մետաղյա մահակով խփել և դանակահարել էր ընկերը՝ Մասիս քաղաքի 37-ամյա մի բնակիչ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել