Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այժմ տնօրեն չունի։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, իրավաբան Վարուժան Ավետիքյանը հայտնել է, որ ժամանակն է եկել՝ վայր դնի «Զինծառայողների ապահովության» հիմնադրամի տնօրենի լիազորությունները։
«Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն»,-նշել էր Վարուժան Ավետիքյանը։
Այժմ հիմնադրամը հայտարարություն է տարածել տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, կարող եք դիմել։
Աշխատանքի նկարագրություն
Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի գործունեության բոլոր ուղղությունների, թիմի կառավարման, բոլոր ռեսուրսները` զոհված, անհետ կորած և հաշմանդամ զինվորներին և նրանց ընտանիքներին կայուն և հավասարաչափ փոխհատուցման տրամադրմանն ուղղելու համար, որը հիմնադրամի գլխավոր նպատակն է։
Գլխավոր գործադիր տնօրենը հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին։
Հիմնական պարտականությունները
Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի ռազմավարության և գործառնությունների իրականացման համար, որոնք ամրագրված են հիմնադրամի օրենսդրությամբ և հաստատված են Հոգաբարձուների խորհրդի կողմից, պետական մարմինների, աշխատակիցների, շահառուների, հովանավորների և այլ արտաքին շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների, ռիսկերի կառավարման համար՝ կիրառվող օրենքների, ընացակարգերի և ներքին ակտերի պահպանմամբ։
Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ դրույթներով․
- հիմնադրամի գործունեության վերահսկման, ռազմավարական կառավարման ապահովում և ընդհանուր կառավարման վերահսկում
- հիմնադրամի նպատակների իրականացմանն ուղղված ռազմավարության մշակում
- հիմնադրամի ֆինանսական գործունեության կառավարում և բյուջեի իրականացում՝ հաստատված Հոգաբարձուների խորհրդի կողմից
- հաշվեկշռի, այդ թվում՝ լիկվիդայնության և ֆինանսավորման վարչարարական գործունեության ապահովում՝ հաշվի առնելով հավանական ռիսկերն ու Հոգաբարձուների խորհրդի հաստատած բյուջեն, որի նպատակը ներդրումների առավելագույն արդյունավետության ապահովումն է
- Բիզնեսի վերականգնման պլանների մշակում և թարմացում
- Ռիսկերի ողջ սպեկտրում առաջացող խնդիրների ժամանակին հայտնաբերում և գնահատում, առաջարկների տրամադրում Հոգաբարձուների խորհրդին
- Զեկույցների և հաշվետվությունների հստակության և լիարժեքության ապահովում՝ վերահսկման, իրազեկման և աուդիտի նպատակով
- Բոլոր օրենքներին, կարգավորումներին և ներքին ակտերին հիմնադրամի գործունեության համապատասխանության ապահովում
- Արտաքին աուդիտորների հետ համագործակցություն՝ ռիսկերի արդյունավետ կառավարման և ներքին վերահսկողության ապահովման նպատակով՝ ներառյալ աուդիտորների հանձնարարականների կատարումը
- Թիմի կառավարում, տեսլականի, օրինակ ծառայող ղեկավարի կերպարի ձևավորում
- մարդկային կապիտալի արդյունավետ կառավարում՝ ներառյալ աշխատակիցների բարձր մոտիվացիայի պահպանում, աշխատակիցների հմտությունների և ունակությունների զարգացում և պլանավորում, աշխատանքային գործուննեության կառավարում և փոխարինելիության ապահովում
- փոփոխությունների և բարելավման խթանում՝ ապահովելով ամենաբարձր չափանիշերը, այն է թափանցիկություն, պատասխանատվություն և շահառուներին ազնիվ արդյունքների տրամադրում
- Աճի, Հոգաբարձուների խորհրդի հետ համաձայնեցված գործողությունների և խորհրդատվության ապահովում
- Արտաքին գործընկերների և լրատվամիջոցների հետ շփման մեջ հիմնադրամի անունից ներկայանալը, մարքեթինգային արշավների, հասարակյնության հետ կապերի, դիրքավորման ապահովում, աշխատանք հովանավորների հետ, բարեգործական և միջոցների հավաքագրման միջոցառումների կազմակերպում
- պետական կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ առողջ հարաբերությունների կառուցում։
Պահանջվող գիտելիքներ
- Բարձրագույն կրթություն էկոնոմիկայի, ֆինանսների, իրավաբանության կամ հարակից ոլորտում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ավագ գործադիր մակարդակում նախընտրաբար ֆինանսական ոլոտում, հաշվեկշռի և դրա հետ կապված ռիսկերի վերաբերյալ խորը գիտելիքներով
- Կառավարման գերազանց հմտություններ
- Ներանձնային շփման գերազանց հմտություններ, կազմակերպչական, պլանավորման և խնդիրների լուծման կարողություն
- Մարդկանց կառավարման և լիդերի գերազանց հմտություններ, թիմի արդյունավետ կառավարման, ոգեշնչման և համախմբան ունակություն
- Գրավոր և բանավոր շփման գերազանց կարողություններ, արտաքին գործընկերներին, հովանավորներին և լրատվամիջոցներին ներկայանալու հմտություն
- Ներդրումների վերաբերյալ խորը գիտելիքներ
- Գումարի հավաքագրման ոլորտում կամ հովանավորների հետ աշխատանքային փորձը նախընտրելի է
- Ակտուարի փորձառություն, ապահովագրության և/կամ կենսաթոշակային ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը ոչ առևտրային կազմակերպությունում կդիտվի որպես առավելություն
Դիմելու կարգը
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ [email protected] էլ. hասցեին` Վերնագիր (Subject) դաշտում գրելով հաստիքի անվանումը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 30.04.2021