Փաստաբան Ամրամ Մակինյանը ԱԱԾ է հրավիրվել՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ կապված բացատրություն ներկայացնելու

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր՝ ժամը 15-ին, հրավիրվել եմ ԱԱԾ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը համակարգված ձևով խոչընդոտելու գործով բացահայտված երկրորդ դրվագով բացատրություն տալու…
…խնդիր չկա, կգնամ ԱԱԾ և երկրորդ անգամ՝ մանրամասն ու փաստարկված կբացատրեմ, թե Աննան ինչպես և ում հրամանով է ուղղորդում քննիչներին…»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Իրավաբան․net-ին Ազգային անվտանգության ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էր տեսանյութ, որում Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի տեքստն էր։ Հրապարակման մեջ երևում էր, որ մեղադրանքը խմբագրված է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ կողմից։ Ռուբեն Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը պնդում էր, որ հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքը խմբագրողը հենց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։

Այս դեպքից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել էր Ազգային անվտանգության ծառայություն, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նաև պաշտպան Ամրամ Մակինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել