Սպանություն Գյումրիում․ կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 20:10-ին, «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկից  կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում  բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

63-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը:  

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել