Վիճաբանության բանակում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընադհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Հարություն Խ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային 30.10.2012թ. զորամասի ճաշարանի հետնամասում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները` վիճաբանել է համածառայող Էմին Ա.-ի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով մեկ անգամ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել