Խաչատուր Սուքիասյանը դատական հայց է ներկայացրել նախկին պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի և 6 լրատվամիջոցների դեմ

Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի և 6 լրատվամիջոցների դեմ, որոնք են՝ «Փաստինֆո», «168 ժամ», «Արմդեյ էյեմ», «Նյուզ Էյեմ», «Ասեկոսե» և «Մեդիա պլյուս» լրատվականները:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Բոլոր հայցադիմումներում Խաչատուր Սուքիասյանը պահանջում է, որ Սպարտակ Սեյրանյան և 6 լրատվամիջոցները հրապարակայնորեն ներողություն խնդրեն, դատարանի վճիռը հրապարակեն, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքեն, ինչպես նաև փոխհատուցում վճարեն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել