Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ջեմմա Հակոբյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»։
Նշենք, որ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ։
Կարող եք կարդալ նաև նրա կենսագրությունը։