«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի համակիրներ, հետեւորդներ և հայրենակիցներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Սեդա Սաֆարյանը մեր կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։
Նշենք, որ Սաֆարյանը փաստաբանի արտոնագիրը ստացել է 1991 թվականին։ Հանդիսանում է «Մարտի 1»-ի գործով տուժած անձանց իրավահաջորդների ներկայացուցիչը։