82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արման Նավասարդյանի ընտանիքին, մտերիմներին և ընկերներին․․․
Աստված Ձեր հոգին լուսավորի, պարոն Նավասարդյան․․․
Արման Նավասարդյանը երկար տարիներ Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն էր, իսկ վերջին ժամանակներս՝ նույն ամբիոնում գիտական խորհրդատու էր»,-նշված է համալսարանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին:
Կրթություն՝ 1956-1960 թթ. Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան
1974-1976 թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա
1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում
2015-2018 թթ. Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ
Աշխատանքային գործունեություն՝
1959-1966 թթ. Ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե, հաղորդավար
1966-1969 թթ. Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտե, ավագ ռեֆերենտ
1969-1973 թթ. Հայկական ՍԽՀ նախարների խորհուրդ, արտաքին կապերի վարչության ռեֆերենտ
1973-1974 թթ. Հայկական ՍԽՀ ԱԳՆ արարողակարգային-հյուպատոսական վարչության պետ
1974-1976 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
1976-1978 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, փոխհյուպատոս
1978-1980 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս
1980-1982 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար
1982-1988 թթ. Սենեգալում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական
1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում
1989-1990 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ
1990-1991 թթ. ՀՀ նախարարների խորհրդին կից տպագրության կոմիտե
1991-1993 թթ. ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար
1993-1998 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում
1998-2001 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում
2001-2010 թթ. Գրոստկոմ ռազմավարական կենտրոն, վերլուծաբան
2010-2013 թթ. Գլաձոր համալսարան, Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս
2016-2018 թթ. Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս
2013-ից Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի։