Այսօր ժամը 09:55-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին զանգահարել է ՀՅԴ շտաբի նախագահը և հայտնել, որ 3/05 ընտրատեղամասում «Գազել» -ներով մարդիկ են բերում: Ոստիկանության լրատվության բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
Այնուհետև մեկ ժամ անց` ժամը 10:55-ին «Բարև Երևան Դաշինք» ավագանու անդամ Դ. Ի.-ից ահազանգ է ստացվել, որ թիվ 6/6 և 6/7 ընտրատեղամասերի դիմաց մարդկանց և մեքենաների մեծ կուտակումներ կան: Ոստիկանության Մաշտոցի բաժին նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուրը` Իրավաբան.net