Ոստիկանության Մաշտոցի բաժնում գրանցվել է ընտրախախտման երեք նմանատիպ ահազանգ: Նշենք, որ դեպքերը գրանցվել են ընդամենը 5 րոպեն տարբերությամբ` 10:10 և 10:15:
1. Ժամը 10:15 ՀՅԴ թեժ գծից` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ 6/28, 6/29, 6/30 ընտրատեղամասերում, որը գտնվում է Աջափնյակ թաղամասում, ավտոմեքենաներ են կանգնած և գումարներ են բաժանում:
2. Ժամը 10:10 ՀՅԴ Աջափնյակի կոմիտեից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Վ. Ս.-ն և հայտնել, որ 16 թաղ. 23 շենքի բակում 11 ՏՏ 700 կանաչ գույնի ԲՄՎ ա/մ-ով փող են բաժանում:
3. Ժամը 10:10 ՀՅԴ թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ Աջափնյակի 6/32, 6/33 ընտրատեղամասերի դիմաց <<Աուդի Q 7>> 88 ԱՕ 888 համարներով ավտոմեքենայով գումար են բաժանում:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվության բաժնից, Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուրը` Իրավաբան.net