Այսօր ոստիկանության Շենգավիթի բաժնից անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խմբին հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 08:20-ին նկատել է մի տղամարդու, ով երկու ծրար ձեռքին մոտեցել է քվեատուփին: Մոտենալով վերջինիս կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, որոնց մեջ հայտնաբերվել է մեկական քվեարկած քվեաթերթիկ:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուրը` Իրավաբան.net