12/01 ընտրատեղամասում մինչ 17:00 ընտրախախտման որևէ դեպք չի արձանագրվել

Շենգավիթ վարչական շրջանի 12/01 ընտրատեղամասում տարբեր քաղաքական ուժերի վստահաված անձանց փոխանցմամբ մինչ 17:00 ընտրախախտման որևէ դեպք չի արձանագրվել:
«Չկան ոչ ընտրախախտման դեպքեր և ոչ էլ կուտակումներ: Այս պահի դրությամբ գրանցված 1878 քաղաքացուց ընտրության մասնակցել է 861-ը»,- այս մասին Իրավաբան.net-ի թղթակցրի հետ զրույցում ասաց հիշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Ադամյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել