Ոստիկանությունը պարզաբանում է

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն` Երևան քաղաքի Հր. Քոչարի 27Ա բն. 12-ում 2005 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցված չէ այդ բնակարանի նախկին բնակիչ Ջեմմա Համայակի Մկրտչյանը, սակայն վերջինիս տվյալները շարունակում են մնալ ընտրացուցակում: Բնակարանի սեփականատեր Կարեն Հարությունյանը նախորդ ընտրությունների ժամանակ զգուշացրել է այդ մասին, սակայն անարդյունք:

Տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի:

Ջեմմա Համայակի Մկրտչյանը հանդիսանում է Երևան քաղաքի Հր. Քոչարի 27Ա շենքի 12 բնակարանի նախկին բնակիչ և նշված հասցեում հաշվառված է 11.06.1970 թ-ից: Վերջինիս հաշվառումից հանելու խնդրով Արաբկիրի անձնագրային ծառայությունում երբևէ դիմում չի ստացվել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել