Ինչպես գիտենք, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավարության կողմերը կարող են ինքնաբացարկի միջնորդություն հայտնել գործը քննող դատավորին:
Իսկ ի՞նչ է լինում, երբ դատավորը բավարարում է ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է նույն դատարանի մեկ այլ դատավորով:
Ինքնաբացարկի արդյունքում փոխարինված դատավորը կամ նորացված դատական կազմը գործի քննությունն իրականացնում է սկզբից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net