Օրավարձով աշխատողը ննջասենյակից մեկ միլիոնի ոսկեղեն է գողացել

Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, 1947 թ. ծնված Գեղանուշ Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 1993 թ. ծնված Գառնիկ Պ.-ն օրավարձով աշխատելով իրենց տանը՝ ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը, ժամը 22.00-ին, Գառնիկ Պ.-ն բերման է ենթարկել բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել