Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Լևոն Գևորգյանը մայիսի 23-ին` ժամը 16:15-ի սահմաններում, հանկարծամահ է եղել:
ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 1961թ. ծնված Լևոն Գևորգյանը նախկինում 5 անգամ ազատազրկման է դատապարտվել:
Այս անգամ նա դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասով (գողություն):
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: