Հայաստան աշխարհը ևս մի որդի կունենա․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Ազգային ժողովի փոխանախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․

«Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր և շատ սիրելի տատիկներ, շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս գեղեցիկ օրվա խորհրդին հետևելով՝ ուզում եմ ձեզ լուր հայտնեմ՝ մեր ընտանիքը շուտով կհամալրվի: Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք: Աղջիկս՝ Վիկտորիան, և տղաս՝ Ռոբերտը, եղբայր, իսկ Հայաստան աշխարհը ևս մի որդի կունենա:

Սեր, երջանկություն եմ մաղթում մեր ուժեղ կանաց և մայրերին ու շատ շատ բալիկներ, քանզի ոչինչ այդքան չի գեղեցկացնում կնոջը, ինչպես մայրությունը:

Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին»։

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել