Վազ 2102-ի վարորդը ստեղծել է վթարային իրադրություն. Մահացել է մեքենայի ուղևորը

Նախկինում դատվածություն չունեցող Սանասար Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 25-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Մ-16 միջպետական ավտոճանապարհի Իջևան- Նոյեմբերյան հատվածի 46-րդ կմ-ում իրեն պատկանող Վազ 2102 մակնիշի ավտոմեքենայով դեպի Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս չի ապահովել մեքենայի լիարժեք կառավարումը, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին հակասող գործողություններ, տեխնիկական տեսակետից ստեղծել վթարային իրադրություն` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ձախ կիսաշրջադարձով ընթանալու ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճանապարհի եզրին գտնվող քարին ու շրջվել, որի հետևանքով մեքենայի առջևի աջ նստատեղում գտնվող ուղևոր Սուրեն Գ.-ը ստացված մարմնական վնասվածքներից մահացել է:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել