Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 6-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը՝ հյուսիսային շրջաններում, 10-11-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 07-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել