Երևան Լճի մոտից Արմենից հափշտակել է Նոկիա տեսակի բջջային հեռախոս

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 13-ին` ժամը 00.30-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտակայքում, Արմն Փ.-ի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նրանից բացահայտ հափշտակել է «Նոկիա» տեսակի հ.95 մոդելի բջջային հեռախոսը և դիմել է փախուստի` Արմեն Փ.-ին պատճառելով զգալի չափերի` 15000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել