Այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում, տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս պահին երթևեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։
Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- գրել է նա։