ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2021թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ներկայացվել են զեկույցներ եռամսյակի ընթացքում իրականացված միջոցառումների և կատարած աշխատանքների վերաբերյալ, նշվել արձանագրված բացթողումների լուծման ուղիները: Խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ են առաջադրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։