Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բարձրաձայնված՝ «Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ» վերտառությամբ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրներ արձանագրելիս, օպերատիվ արձագանքում են։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվումը բնության պահպանության շնորհակալ ու վեհ գործին առանձնահատուկ կարևոր է»,- ասված է հայտարարության մեջ։