Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով որոշման դեմ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործը կարճելու որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը որոշել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել