Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Տարոն Մ.-ի և Արթուր Դ.-ի:
Տարոն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 07.10.2011թ-ին` ժամը 08։30-ից մինչև 09։30-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի պատուհանի ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել Արմենուհի Բ.-ի՝ Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոցի 4-րդ տուն և այնտեղից գաղտնի հափշտակել խաշոր չափերով 80.000 ՀՀ դրամ, 345.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ՌԴ ռուբլի և 941.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր։
Արթուր Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Տարոն Մ.-ի առաջարկով գողություն կատարելու համար դիտավորությամբ մատնացույց է արել կնոջ քեռու աղջկա՝ Արմենուհի Բ.-ի տունը, իր խորհուրդներով, տեղեկատվությամբ օժանդակել է Տարոն Մ.-ին։
Մեղադրյալներից մեկի նկատմամբ խփանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մաիսն:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net