Կեղծելով փաստաթղթերը ստացել է սպառողական վարկ. Հարուցվելէ քրեական գործ

Նախկինում դատվածություն չունեցող Ալեքսան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով համագյուղացի Վաղինակ Ս.-ի ընկերոջ` ոմն Հրանտի հետ, ապառիկի պայմանագրով ձեռք բերված կենցաղային տեխնիկան արժեքից ցածր գնով վաճառելու վերաբերյալ 2012թ. մարտի 19-ին համակարգչային գունավոր լազերային տպիչի միջոցով կեղծել է իրավունք վերապահող փաստաթուղթը՝ թիվ X զորամասից 2011թ. փետրվարին ստացված աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքի ամսաթիվն ու աշխատավարձի իրական չափը, ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելով, Երևան քաղաքի Գ.ՆԺդեհի 8/52 հասցեում գտնվող «Վենուս էլեկտրոնիկ» ՍՊԸ-ում տեղակայված «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչության հետ ապառիկի պայմանագիր կնքելով` 19.03.2012թ. խաբեությամբ խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ ստացել է 1.359.000 ՀՀ դրամի սպառողական վարկ, ոմն Հրանտից նախապես ստացած 140.000 ՀՀ դրամով կատարել է կանխավճար, ապառիկ ձեռք է բերել 3 հատ «Տamsung» մալերի հեռուստացույց, 3 հատ տակդիր և 1 հատ համակարգիչ, որոնք խանութից դուրս հանելուց անմիջապես հետո 710.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Հակոբին։ Այնուհետև շարունակելով իր հանցավոր մտադրությունը` 20.03.2012թ. Ալեքսան Ա.-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է 220.000 ՀՀ դրամի սպառողական վարկ, ոմն Հրանտից նախապես ստացած 35.000 ՀՀ դրամով կատարել է կանխավճար և ապառիկ ձեռք է բերել 1 հատ «DAEWOO» մոդելի սառնարան, որը խանութից դուրս հանելուց անմիջապես հետո 125.000 ՀՀ դրամի դիմաց կրկին վաճառել է Հրանտին, իսկ վաճառքից ստացված գումարն օգտագործել է իր և իր հարազատների կարիքների համար։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել