Արցախյան պատերազմում զոհվել է նաև «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են.

«Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը:

Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել