««Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, անհատներ և այլն կառաջարկեն տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ստեղծագործ լուծումներ: Հայաստանում մրցույթի համար առաջարկվում են հետևյալ հիմնական թեմաները․
Էներգաարդյունավետություն և այլընտրանքային էներգիա՝ ուղղված կենսավառելիքի (մասնավորապես վառելափայտի օգտագործման) նվազեցմանը
Արոտավայրերի կայուն կառավարում և կենսաբազմազանություն,
Իրազեկության բարձրացման միջոցառումներ՝ վերոնշյալ թեմաներով։
Հաղթող գաղափարն ընտրվելու է ժյուրիի կողմից, և դրա իրականացման համար տրամադրվելու է 10.000 եվրո:
Մանրամասների համար այցելեք պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով GreenOvation – FAQ (hypeinnovation.com) և մրցույթի ֆեյսբուք սոցիալական էջում՝ https://www.facebook.com/GreeNovation-104165051757259»: