Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 05-ի ցերեկը, 06-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 05-ի ցերեկը, 07-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 05-09-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել