Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատական հայց է ներկայացրել ՀԱՊԿ նախկին քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» ՍՊԸ-ի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ստյոպա Սաֆարյանը վիրավորանք հանդիսացող արտահայտությունների կատարման համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջ է ներկայացրել և որպես փոխհատուցում` յուրաքանչյուրից 500․000-ական դրամ բռնագանձում:
Հայցը ներկայացվել է ապրիլի 2-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին: