Հերթական բռնության դեպքը զորամասում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուոր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի՝Վահե Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի զինծառայող, կոչումով շարքային 25.11.2012թ. զորամասի շարահրապարակում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները` շարքի կարգապահությունը խախտելու պատճառով բռնություն գործադրելով հրել և հարվածել է համածառայող, շարքային Վահե Գ.-ին:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հաձնելը.

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել