Ցավակցում եմ. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը՝ բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Ցավակցում եմ նշանավոր բժշկի և քաղաքացու՝ Գեորգի Պողոսյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր ժամանակների ուսանողներին։ Վստահ եմ՝ մեծ կորուստ ունեցավ նաև բժշկական համայնքը։ Գեորգի Պողոսյանը ոչ միայն տաղանդավոր բժիշկ էր, այլև իր հայրենիքի ճակատագրով մտահոգ մտավորական։

Գեորգի Կիմիչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Ռոբերտ Քոչարյան

05․04․2021թ․»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ մահացել է , ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը։

Նա  ծնվել է 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել