Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել