Փախել էր ազատազրկման վայրից տուժողի վնասելու նպատակո՞վ

Լ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ փախել է ազատազրկման վայրից և Արթուր Ն.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս:

Գործով մեղադրյալ Լ.Խ.-ը կալանավորված է:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի՝

1. Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:

3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել