Գողին բռնել են փախչելիս

Մայիսի 1-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Կ.-ին և հրավիրել 1997 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1995 թ. ծնված Սմբատ Շ.-ին և 1989 թ. ծնված Մարիամ Կ.-ին:

Պարզվել է, որ Սամվել Կ.-ն նույն օրը, ժամը 15.20-ին, Մարիամ Կ.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոսը, որը նկատել են Արթուր Բ.-ն և Սմբատ Շ.-ն, որոնք ոստիկանության ծառայողների հետ բռնել են Սամվել Կ.-ին:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել