Նախազգուշացում ստացած դատավորը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 22-ի ԲԴԽ-15-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սյուզաննա Ուլիխանյանին հայտարարվել է նախազգուշացում՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությամբ։ Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը, ըստ որի դատավորը, 19.02.2020 թվականից մինչև 02.07.2020 թվականը գտնվելով նպատակային արձակուրդում, իրավասու չէր իր պաշտոնեական պարտականություններից բխող որևէ գործողություն իրականացնել, տվյալ դեպքում 25.02.2020 թվականին և նույն թվականի մարտի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տալ իր վարույթում քննված քաղաքացիական գործերով թվով 15 կատարողական թերթ: ԲԴԽ-ն արձանագրել է, որ արձակուրդում գտնվող դատավորն իրավունք չունի գործել ի պաշտոնե, այն է՝ իրականացնել իր պաշտոնեական պարտականություններից բխող որևէ գործունեություն, այդ թվում՝ իր կողմից մինչև արձակուրդում գտնվելը քննած գործերով տալ կատարողական թերթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել